Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանցի փորձագետ. «Ադրբեջանում ռազմական հանցագործությունները թաքցվում են»

Փետրվար 13, 2010թ. 16:37

uzeir-dzhafarovՌազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի ունեցած տվյալներով, Ադրբեջանի Դաշկեսանի շրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով  2 մարդ ձերբակալվել է , մի քանիսն էլ հարցաքննության են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 28-ին, Դաշկեսանում տեղակայված զորամասերից մեկում արտառոց միջադեպ էր տեղի ունեցել: Նույն զորամասի 2 զինվոր կրակ էին բացել զորամասի սպաների ուղղությամբ, ինչի հետևանքով 4 սպա սպանվել էր, մեծ թվով սպաներ ծանր վիրավորվել էին: Սպանությունն իրականացնելուց հետո` զինվորներն ինքնասպան էին եղել:

«Ազադլիգ» պարբերականը գրել էր, որ իրենց տեղեկություններով զինվորները նման քայլի էին դիմել, քանի որ մշտապես ճնշման և հալածանքների էին ենթարկվել զորամասի սպաների կողմից:

Ջաֆարովի կարծիքով, հետաքննությունն անցկացնող մարմինը հասարակությունից թաքցնում է միջադեպի մանրամասները, ինչպես նաև զինծառայողների` նման քայլերի դիմելու դրդապատճառները: Այս փաստը փորձագետը գնահատում է որպես նախադեպը չունեցող հանցագործություն:

Ջաֆարովը հիշեցրել է, որ իշխանությունները նույն կերպ վարվել են նաև գեներալ Ռաիլ Ռզաևի սպանության գործի հետաքննության ժամանակ: Նրանք գիտակցաբար թաքցրել են դեպքի մանրամասները և հասարակությանն այդպես էլ իրական տեղեկատվություն չեն ներկայացրել:

Նշենք որ, «Թուրան» լրատվական գործակալությունն արդեն իսկ հայտնել էր, որ գեներալ Ռզաևի սպանության գործով դատավարությունն ավարտվել է: Եվ ինչքան էլ զարմանալի է, գեներալի սպանության մեջ մեղադրվող նրա թիկնապահը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` այն էլ թմրանյութերի պահպանման և օգտագործման համար:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն