ԵԱՀԿ գործող նախագահն այսօր հանդիպել է ադրբեջանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Փետրվար 15, 2010թ. 11:15
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևն այսօր հանդիպել է ադրբեջանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հանդիպմանը նշել է Ադրբեջանի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության առաջնորդ Ասիմ Մոլազադեն, Ադրբեջանը կորցնում է հույսը, թե միջազգային կազմակերպությունները կկարողանան կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«,Մենք գիտենք, որ Ղազախստանը ակտիվ սատարում է մեր դիրքորոշումը…,,- նշել է Մոլազադեն: Ըստ նրա, ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը Ադրբեջանին հույս է ներշնչում, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի:
ArmAr.am












