Երկօրյա աշխատանքային այց Ֆրանսիա
Փետրվար 15, 2010թ. 14:10
Այսօր սկսվում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության երկօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա:
Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեվիտի և պաշտոնատար այլ անձանց հետ:
Նախատեսվում է այցելություն Ֆրանսիայի ճգնաժամային կառավարման կենտրոն:
ArmAr.am












