Նոր բախումներ Թուրքիայում
Այսօր լրանում է PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարին, ով ցմահ բանտարկության է դատապարտված և «պատիժը» կրում է Թուրքիայի Իմրալի կղզում։ Սա առիթ է հանդիսացել, որպեսզի Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի երթեր և բախումներ տեղի ունենան:
Ուրֆայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը հանրահավաք է անցակցել, որին հաջորդել է երթ։ Թուրքական ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է հանել երթի մասնակիցների դեմ։ Քրդական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Բինիջին բանակցության մեջ է մտել ոստիկանության հետ, որից հետո թույլատրվել է երթը շարունակել, բայց առանց կարգախոսների։ Սակայն երթի մասնակիցներն ընդվզել են այդ որոշման դեմ։ Ձերբակալվել են երթի մասնակից 10 ցուցարարներ:
Հաքքարիում և Յուքսեքովայում էլ անմիջական բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և քուրդ ցուցարարների միջև: Ցուցարարները բարիկադներ են կառուցել և քարկոծել ոստիկանությանը։ Նրանց ցրելու համար ոստիկանները են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործի դրել:
Իսկ Մերսինում բողոքի անօրինական ակցիաներ կազմակերպելու կասկածանքով այսօր թուրք ոստիկաններն արդեն 44 մարդ են ձերբակալել:
ArmAr.am












