Երկաթուղային վթար Բելգիայում
Փետրվար 15, 2010թ. 15:11
Բելգիայում երկու ուղեւորատար գնացքների ճակատային բախման հետևանքով փետրվարի 15-ին զոհվել է առնվազն 20 մարդ:
Ինչպես հաղորդում է VRT-ն, աղետը տեղի է ունեցել բելգիական մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա՝ Հալե քաղաքի մոտ տեղական ժամանակով ժամը 8։30-ին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ առաջին վագոնները դուրս են թռել ռելսերից:
Գնացքների երթևեկությունը այդ հատվածում՝ նաեւ Բրյուսելի եւ Փարիզի միջեւ, դադարեցվել է: Ներկայումս փրկարարները շարունակում են հանել տուժածներին, որոնք մնացել են ծռմռված վագոնների մեջ:
ArmAr.am












