Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Բաց նամակ Եվրամիությանը

Փետրվար 15, 2010թ. 16:00

4af348ee9e573c7123962fe43605aef0Բրյուսելում գտնվող «,Հայաստանի եվրոպական ընկերներ,, կազմակերպությունը բաց նամակով դիմել է Եվրամիության ղեկավարությանը` հորդորելով բոլոր հնարավոր միջոցները գործադրել, որպեսզի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը չտապալվի։

Նամակն ուղղված է Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկին, ԵՄ արտգործնախարար բարոնուհի Աշտոնին, Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Ցաբրոնոխին։

Կազմակերպությունը կոչ է անում ԵՄ հաստատություններին բոլոր հնարավոր միջոցներով միջամտել` ներառյալ տարածաշրջան բարձրաստիճան այցի կազմակերպմամբ, և երկու կողմերին հորդորել վավերացնել արձանագրություններն առանց նախապայմանների և ոչ ավելի, քան երկու ամսվա ընթացքում։

Բաց նամակը տպագրվել է բելգիական հեղինակավոր European Voice ամսագրում։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն