Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին

Փետրվար 15, 2010թ. 15:50

n-1109-bՄեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին. Այս մասին  հայտնում է Ֆրանսիայում հայ համայնքի Nouvelles d’Arménie թերթի թղթակից Ժան Էքյանը:

Այս շաբաթ Համայնքների պալատի (բրիտանական խորհրդարանի ստորին պալատը)՝ Օսմանյան Թուրքիայում հայերի եւ ասորիների ցեղասպանությունների փաստը ճանաչած անդամների թիվը հասել է 254-ի: Հարկ է նշել, որ 646 պատգամավորներից 495-ը ունեն ընտրվելու իրավունք, որոնցից 254-ը ստորագրել են վերոնշյալ փաստաթուղթը: Արտահերթ առաջարկում (թիվ 287) նշվում է. «Համայնքների պալատը միանշանակ դատապարտում է Հոլոքոսթի ժխտման քաղաքականությունը, նաեւ 1915թ. հայերի եւ ասորիների ցեղասպանությունը Թուրքիայում: Պալատը դատապարտում է ատելությունը, որ հանգեցրեց այդ իրադարձություններին, կոչ անելով խորհրդարանի պատգամավորներին՝ հարգել Հոլոքոսթի, 1915թ. Ցեղասպանության եւ նման այլ իրադարձությունների հիշատակման օրերը՝ ապացուցելով, որ դրանք երբեք չեն մոռացվի»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, այս կերպ, հետեւեց Ուելսի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի խորհրդարաններին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն