Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների ու արցախյան հիմնախնդիրի շուրջ հարցեր

Փետրվար 15, 2010թ. 19:39

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը:

Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկու կառույցների միջև հնարավոր համագործակցության շրջանակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համագործակցության մասին:

Կողմերն անդրադարձել են նաև հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրների:

Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հյուրընկալող կողմի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը նշված խնդիրների վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը կողմ է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը:

Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիս Դելոնին հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիթ Լեվիտի հետ: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին և հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր: Կարևորվել է հայ-ֆրանսիական համագործակցության խորացումը բոլոր ուղղություններով: Անդրադարձ է եղել Հայաստանի եվրոպական ինտեգրման խնդիրներին:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն