«Թուրքական վերնախավը փորձում է առավելագույնը քաղել այս գործընթացից»
«Նախագահի լոնդոնյան ելույթը կարևորագույն իրադարձություն էր, ուր նախագահն անդրադարձավ Հայաստանի համար կարևոր երեք հարցերի` հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում»: Այս մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Սակայն վերջինիս հետ բանավեճի հրավիրված ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանն այլ կածիքի է. «Որևէ նոր բան չի ասվել: Սկսած1988-ից` մենք աշխարհի բոլոր ծայրեր նման փաստաթղթեր ենք ուղարկել»,- ասել է նա:
Հայաստանի միակ կռվանը, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, այն է, որ դառնա ժողովրդավարական երկիր. միայն այդ դեպքում կարող է հաղթանակած դուրս գալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:
Գագիկ Մինասյան.«Հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծումը մոտ է: Մի կողմից Թուրքիայի վրա ուժեղանում են ճնշումները, որ ավելի կոմպրոմիսային քաղաքականություն որդեգրի, հրաժարվի նախապայմաններից: Արձանագրությունների վավերացումը օգտակար է նաև Թուրքիայի համար, դա հասկանում է նաև թուրքական վերնախավը, սակայն նա փորձում է առավելագույնը քաղել, սակայն, կարծես թե, չի ստացվում, ու նա կհամակերպվի այն իրողությունների հետ, որտեղ որ հայտնվել է: Հայաստանն այս գործընթացում չի փոխել իր դիրքորոշումը, եղել է հետևողական, վճռական, հաստատակամ, կանխատեսելի բոլոր գործընկերների, նաև` Թուրքիայի համար: Սակայն, նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին»:
ArmAr.am












