Կողոպտել են Կիևի քաղաքապետի դստերը
Փետրվար 16, 2010թ. 09:30
Ֆրանսիայում` Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանի ճանապարհին, կողոպտել են Կիևի քաղաքապետի դստերը: ԻՏԱՌ ՏԱՍՍ- ի հաղորդմամբ, կողոպտիչը կոտրել է մեքենայի ապակին, խլել է պայուսակը և անհետացել մոտոցիկլով: Քրիստինա Չերնովեցկայան ոստիկանությանը հայտնել է, որ իր պայուսակում եղել են մատանիներ, ականջօղեր, այլ զարդեր` 4,5 միլիոն եվրո ընդհանուր արժեքով:
ArmAr.am












