Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արցախի իշխանությունները ԵԱՀԿ նորընտիր նախագահի հետ մեծ հույսեր են կապում

Փետրվար 16, 2010թ. 13:31

546987Քիչ առաջ Երևանի Գոլդեն Փելես հյուրանոցում ավարտվեց Արցախի Հանրապետության  նախագահ Բակո Սահակյանի հանդիպում-առանձնազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ։ Հանդիպումից անմիջապես հետո,  Արցախի Հանրապետության  նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց  իր տպավորությունը.

«Այս հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, որովհետև սա` ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցելությունն էր տարածաշրջան։ Բացի այդ՝ Ղազախստանը նոր է ընդունել ԵԱՀԿ-ի նախագահությունը, և մեր  հանդիպումը կարևորվեց նաև այդ առումով, ինչը ես բնական եմ համարում»:

Արցախի Հանրապետության նախագահը նկատեց, որ Արցախի իշխանությունները ԵԱՀԿ նորընտիր նախագահի հետ մեծ հույսեր են կապում. «Մենք մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք արցախյան հիմնախնդրի հետ կապված հարցեր, իմ կողմից ընդգծեց` Ղազախստանի նախագահության ժամանակաշրջանում հակամարտության կարգավորման ուղղությամբ ունեցած մեր հույսերը»,-ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն