Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ԱԺ փոխխոսնակ. «Արձանագրությունների վավերացման ժամկետները կթելադրվեն գործընթացի տրամաբանությամբ»

Փետրվար 16, 2010թ. 15:25

Nikoyan-150x142«Հայաստանը պետք է շարունակի ակտիվ քաղաքականությունը հայ-թուրքական հրաբերությունների կարգավորման հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում երեք հավանական սցենար կարող է լինել.

«Կա’մ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում զուգահեռ տեղի կունենա, ինչը հնարավոր չէ, կա’մ Հայաստանը պետք է քայլերի սպասի Թուրքիայի կողմից կա’մ էլ պետք է շարունակի նախաձեռնողական քաղաքականությունը և առաջինն սկսի արձանագրույթունների քննարկումը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

ԱԺ փոխխոսնակը, որպես սկսված ակտիվ գործընթացի շարունակություն է դիտում նաև Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլլահ Գյուլին:

Երկու երկրների խորհրդարաններում փաստաթղթերի վավերացման կոկրետ ժամկետների մասին խոսելը, Նիկոյանի կարծիքով, սխալ է, քանի որ «արձանագրությունների վավերացման ժամկետները կթելադրվեն գործընթացի տրամաբանությամբ»;

Ինչ վերաբերում է նախագահի բրիտանական ուղևորությանը և ելույթին, ապա Աժ փոխխոսնակը այն «դիվանագիտական ճիշտ քայլ» որակեց. «Նախագահն իր դիվանագիտական ուղին ճիշտ է ընտրել` այս երկրի հետ հարաբերությունները ներկայումս ջերմացնելու իմաստով: Սա է ապացուցում նաև օրերս Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ քննարկումների ակտիվացումը»:

Ելույթը նա գնահատեց նաև միջազգային հանրությանը ղարաբաղյան հարցը համապարփակ ներկայացնելու տեսանկյունից, քանի որ «այս հակամարտությունն արդեն 20 տարվա պատմություն ունի և դիվանագիտական սերունդը փոխվել է»:

Բանախոսը հայտնեց նաև իր կարծիքը Հայաստանի միջազգային վարկանիշի մասին. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկզբից Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում բարձրացել է: Հայաստանն սկսել են ընդունել որպես հուսալի և կանխատեսելի գործընկեր: Ակտիվ քաղաքականության շարունակումը կամրապնդի նման դիրքորոշումը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն