Տարածքային ամբողջականության սկզբունքը երբեմն նաև անընդունելի է
Փետրվար 16, 2010թ. 16:26
«Ռուսական ռազմական ներկայություն Աբխազիայում և Հարավային Օսիայում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել Վրաստանի պաշտոնական քաղաքականությունը»,- Россия 24 –ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: – Վրաստանի պաշտոնական քաղաքականությունը ուղղված է բացառապես երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը, այսինքն` Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձին: Հասկանալի է, որ նման բան չի լինի: Միակ ուղին մնում է ռազմականը: Այդ հաշվի առնելով էլ` մեր զորքերը կմնան այդ երկրներում, որպեսզի պաշտպանեն բնակչությանը»,- ասել է Կոսաչովը:
ArmAr.am












