Խոշոր հարկատուները տուժել են
2009թ Հայաստանի խոշոր հարկ վճարողների մի շարք ցուցանիշներ նվազել են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն, մասնավորապես, իրացումից հասույթի ցուցանիշը 2009թ. նվազել է 4.1 %-ով:
Միայն խոշորագույն 12 ընկերությունների մոտ («,Մաքուր երկաթի գործարան,, , ,«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ,, , «,Արմենիան մոլիբդեն փրոդաքշն,, , «,Գրանդ-Տոբակո,, հայ-կանադական ՀՁ,, , «,Արմենիա Միջազգային օդանավակայաններ,, , «,Հայկական երկաթուղի,, , «,Պարես-Արմենիա,, , ,«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ,, «,Միկմետալ,, , ,«Երևանի կոնյակի գործարան,, , «,Զանգեզուր մայնինգ,, , «,Տոյոտա Երևան,,) 2009թ. իրացումից հասույթը պակասել է 128.4 մլրդ դրամով:
Խոշոր հարկատուների մոտ ներմուծման ծավալները 2009թ. նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 9.3, իսկ արտահանմանը` 0.3 %-ով:
2009թ. խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվել է 167.9 մլրդ. դրամ հարկային վճար կամ 2008թ. համեմատ 38.4 մլրդ դրամով պակաս:
ArmAr.am












