Գլխավոր » Լրահոս

Օլիմպիադայի առաջատարը Շվեյցարիան է

Փետրվար 16, 2010թ. 17:55

p18Կանադայի Վանկուվեր քաղաքում շարունակվում են 21-րդ ձմեռային օիմպիական խաղերը։ Մի շարք մարզաձևերից օլիմպիական մեդալներն արդեն խաղարկվել են։

Թիմային հաշվարկով առջին տեղում է Շվեյցարիան, որի հաշվարկում գրանցվել է երեք ոսկե մեդալ, հաջորդը ԱՄՆ-ն է՝ երկու ոսկե, երկու արծաթե և չորս բրոնզե մեդալներով, երրորդ հորիզոնականում Հարավային Կորեան է. այս երկրի մարզիկները նվաճել են երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ։

Հայաստանի հավաքականն այս օլիմպիադայում մեդալներ նվաճելու հավակնություն, բնականբար, չունի։ Մեր հավաքականի չորս մարզիկներից երկուսն արդեն ավարտել են մրցապայքարը։ 15 կմ դահուկավազքի մրցապայքարում Սերգեյ Միքայելյանը գրավել է 70-րդ տեղը, իսկ 10կմ դահուկավազքի կանանց պայքարում՝ Քրիստինե Խաչատրյանը՝ 76-րդ տեղը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն