Գլխավոր » Լրահոս

Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի

Սեպտեմբեր 15, 2009թ. 15:30

Չնայած, որ Երևանի քաղաքապետարանը   Դաշնակցություն  կուսակցությանը չի արտոնել բողոքի ցույցեր անցկացնել մայրաքաղաքում, այնուամենայնիվ, այսօր` ժամը 14.00-ին, ՀՀ Կառավարության և ԱԳՆ-ի մոտ ՀՅԴ կուսակցությունը պատրաստվում է  անցկացնել իր առաջին հանրահավաքը: Առայժմ հայտնի չէ, թե այն ինչ ընթացք կունենա, բայց ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի,  «Օրենքով սահմանված կարգով, ցանկացած կուսակցություն կամ կազմակերպություն մինչև 99 մարդու մասնակցությամբ իրավունք ունի իրականացնել  բողոքի ցույցեր, ընդհուպ մինչև հացադուլ: Ուստի ՀՅԴ-ն կօգտվի այդ օրենքից` առանց քաղաքապետարանի թույլտվության»:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`