Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Թուրք մեջլիսականները ԱՄՆ դեսպանից հստակ պատասխան չեն ստացել

Փետրվար 16, 2010թ. 15:18

3c1016c4204b1b966cce33c237cee229Թուրքական մեջլիսի Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները հանդիպել են Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ: Նշված հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ իրենց մտահոգությունը հայտնելու համար  իրենք հանդիպում են կազմակերպել ԱՄՆ դեսպանի հետ: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk»-ը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ, Ջեֆրին կարևորել է Վաշինգտոնի և Անկարայի միջև տեսակետների փոխանակումը և ասել. «Մենք կհստակեցնենք մեր տեսակետները և կջանանք պատասխանել ձեր հարցերին»:

Ամերիկացի դեսպանը հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության մասին բանաձևի դրական քվեարկությունը բացասաբար չի ազդի հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա:

«Մենք աջակցում ենք այդ գործընթացին, ինչպես մեջլիսում հայտարարել էր նախագահ Օբաման, այդ խնդրի ամենալավ ճանապարհը Երևանի ու Անկարայի միջև առկա գործընթացի շարունակումն է»,- ասել է Ջեյմս Ջեֆրին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն