Ծաղիկներ՝ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին
Փետրվար 16, 2010թ. 18:53
Փետրվարի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի
քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին, նրա ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Միջոցառման մասնակիցները՝ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախյան կառույցի պատասխանատուներ, Արթուր Մկրտչյանի գաղափարակից ընկերներ և հարազատներ, խոնարհվելով վաղամեռիկ կուսակցական ու քաղաքական գործչի անմոռաց հիշատակի առջև, ծաղիկներ դրեցին նրա շիրմաքարին։
ArmAr.am












