Գլխավոր » Տնտեսություն

ԵԿՄ. Ոչ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը` մեր ազգային արժանապատվության հաշվին

Փետրվար 16, 2010թ. 20:05

ԵԿՄ-ն կոչ է անում այս տարին դարձնել հանդուրժողականության, համերաշխության և միասնականության տարի

Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, այսօր տեղի ունեցած ԵԿՄ 8-րդ համագումարում գեներալ Մանվել Գրիգորյանը վերընտրվեց միության նախագահ:

Համագումարից հետո Երկրապահ կամավորականների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, ուր նշվում է, որ երկրապահները հավատարիմ են  իրենց կոչմանը, նախորդ համագումարներում ընդունած որոշումներին և ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի որդեգրած սկզբունքներին:

«ԵԿՄ-ն կարևորում է խաղաղության պահպանումը, դեմ է հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականով պայմանավորելուն: Կողմ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու բաց սահմաններին, սակայն  դա չպետք է լինի մեր ազգային արժանապատվությանն ու իր պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված ժողովրդի ողբերգությունը ուրանալու ճանապարհով»:

«ԵԿՄ-ն շարունակելու է զորավիգ լինել զոհված, վիրավոր, սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներին, իրականացնելու է ռազմահայրենասիրական ծրագրեր»:

«ԵԿՄ-ն չլինելով քաղաքական կառույց եղել և մնում է պետության և ժողովրդի զինվորը»,- ասված է ԵԿՄ հայտարարության մեջ:

ArmAr.am


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն