Մոսկվայում` Հոլոքոսթի թանգարան, Իսրայելում` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի
Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են օգնել Մոսկվայում Հոլոքոսթի թանգարան կառուցելու գործին: Սակայն պայմանավորվածության համաձայն, Իսրայելում էլ պետք է հայտնվի ֆաշիզմի դեմ պայքարած Սովետական զինվորների հուշարձան: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի և Իսրայելի կառավարության ղեկավարները: Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն եռօրյա այցով գտնվում է ՌԴ-ում և հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի և վարչապետի հետ:
«Մենք կաշխատենք պետական մակարդակով օգնել թանգարան կառուցելու գաղափարի նախաձեռնողին և կազմակերպիչներին»,-ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Ոչ մեկ իրավունք չունի մոռանալ այն սարսափելի կորուստները, որ կրել է հրեա ժողովուրդը այդ աղետում, թեև նման մարդիկ գտնվում են: Բայց ոչ մեկ իրավունք չունի մոռանալ Ռուսաստանի, Սովետական բանակի դերը` ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի գործում: Ես ծրագրում եմ, որ Իսրայելում կլինի պետական հուշարձան` նվիրված ֆաշիստների դեմ տարած հաղթանակին»,-հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:












