«Ժողովրդավարական» Ադրբեջանի իրական դեմքը` օտարի աչքերով
Բանտարկություններն օգտագործելով որպես կոպիտ գրաքննություն` նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար կառավարությունը` ձերբակալված լրագրողների թվով շարունակում է առաջին տեղը զբաղեցնել տարածաշրջանում: Այս մասին նշվում է Նյու Յորքում տեղակայված` Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) զեկույցում: «Ալիևը շարունակել է խստացնել հսկողությունն իր նավթային երկրի վրա, և առանց այն էլ սակավադեպ անկախ խոսքը կրկին հայտնվել է կրակի տակ: Ալիևը երկրորդ անգամ նախագահ դարձավ 2008թ, երբ արդեն ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ էին մտցվել, որոնք սահմանափակում էին ընդդիմադիր գործիչների մասնակցությունը: Ալիևը, փաստորեն, նախագահի պաշտոնը ժառագեց հորից` Հեյդարից, որը ղեկավարում էր Ադրբեջանը 30 տարուց ավելի: Հունվար ամսին արդեն BBC-ին, «Ազատ Եվրոպա» («Ազատություն»), «Ամերիկայի ձայն» ռադիոկայաններն ստիպված էին դադարեցնել իրենց հաղորդումները FM հաճախականությամբ, քանի որ այդպիսի որոշում էր ընդունել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը վերաբերող հաղորդումները մնում են Ադրբեջանի լրագրողների ամենավտանգավոր հանձնարարությունները: Նախիջևանում` տեղի իշխանությունների և անվտանգության մարմինների կողմից ձևավորված վախի և ահաբեկման մթնոլորտում գործել են ընդամենը մի քանի լրագրողներ: 2009թ փետրվարին լրագրող Իդրակ Աբասովին տեղի անվտանգության աշխատակիցները տեղափոխել են աչքերը կապած, խլել են լրագրողի վկայականը, լուսանկարչական սարքը, ժամեր շարունակ հարցաքննել, վիրավորել և մեղադրել Հայաստանի օգտին հետախուզական գործունեության մեջ»,- նշվում է զեկույցի հեղինակները:
ArmAr.am












