Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Թուրքական զինուժը լայնածավալ օպերացիա է սկսել քրդերի դեմ

Փետրվար 17, 2010թ. 14:42

251Թուրքական «Haber 1» լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի բանակի Թունջելիի (Դերսիմ) 4-րդ բրիգադին կից հատուկ նշանակության ստորաբաժանումները լայնածավալ ռազմական օպերացիա են սկսել Թունջելի գավառում: Գործողության նպատակը քուրդ գրոհայիններին կանխավ հակադարձելն է, քանի որ «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտարկության 11-րդ տարելիցի կապակցությամբ սպասվում են հնարավոր խռովություններ:

Հիշեցնենք, որ «Քրդական բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Օջալանին 1999-ին Թուրքիային էին հանձնել սիրիական իշխանությունները: Օջալանն այժմ ցմահ բանտարկության մեջ է գտնվում Թուրքիայի Իմրալի կղզում:

Աղբյուրի համաձայն` նշված օպերացիային մասնակցում են բացառապես պրոֆեսիոնալ զինվորականներ: Ի դեպ` սա Թունջելիում 2010 թվականի առաջին ռազմական գործողությունն է «ՔԲԿ»-ի զինյալների դեմ: Թուրք հատուկ ջոկատայինները տեղազննության աշխատանքներ են կատարել նաև Թունջելիին հարակից Բինգյոլում, Էլազըղում և Մուշում:

Թունջելին համարվում է քրդական դիմակայության միջնաբերդը: Հենց այդ գավառում էր, որ թուրքական իշխանությունները, 1937-ին դաժանաբար ճնշելով քրդական ապստամբությունը, կոտորեցին 10 հազարավոր մարդկանց:

«Սասվում է, որ մարտ ամսից սկսած ավելի լայնամասշտաբ ու հաճախադեպ են դառնալու թուրքական զինուժի ռազմական գործողությունները քուրդ գրոհայինների դեմ»,- գրում է «Haber 1»-ը:

Հիշեցնենք, որ 1990-ականներին «ՔԲԿ»-ը քաղաքային պարտիզանական պատերազմ էր հայտարարել թուրքական իշխանություններին. Քուրդ զինյալները պայթեցնում էին հյուրանոցներ, առևանգում զբոսաշրջիկների` ձգտելով խոչընդոտել թուրքական բիզնեսի զարգացմանը Թուրքիայում:

«ՔԲԿ»-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և Թուրքիայի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Ներկայումս քրդերը պայքարում են իրենց մշակութային և քաղաքական իրավունքները Թուրքիայում պահպանելու համար։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն