Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Euronews-ն իր կայքում վերականգնել է «Լեռնային Ղարաբաղ. Փոփոխությունների քամին» ռեպորտաժը

Փետրվար 17, 2010թ. 14:06

euronews1Euronews հեռուստաընկերության «Լեռնային Ղարաբաղ. Փոփոխությունների քամին» ռեպորտաժը, որը ցուցադրվել է նախորդ տարվա նոյեմբերին, տեղադրվել էր հեռուստաընկերության կայքում, ապա ադրբեջանական կողմի պահանջով հանվել կայքից. սակայն այժմ այն կրկին վերականգնվել է կայքում:

Այդ տեսանյութը պատրաստվել էր Euronews-ի` Ղարաբաղ այցելած աշխատակիցների կողմից, որոնք տեղում ծանոթանալով իրավիճակին փորձել էին տեսանյութում տալ արցախյան հակամարտության իրական պատկերը: Նկատենք, որ Արցախի Հանարպետությունը ֆիլմում ներկայացվում է որպես անկախ պետություն:

Հիշեցնենք, որ Արցախի մասին պատմող ֆիլմը հեռուստաընկերության կայքում հայտնվելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը սովորույթի համաձայն մի սարսափելի վայնասուն բարձրացրեց: Բանը հասավ անգամ նոտա հղելուն: Հեռուստաընկերության ղեկավարությունը ադրբեջանական հիստերիան լռեցնում համար ստիպված եղավ ժամանակավորապես իր պաշտոնական կայքից հանել տեսաֆիլմը, փոխարենը, տեղադրել   «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի փախստականների ճամբարում» վերնագրով ադրբեջանական տեսաֆիլմը:

Սակայն մենք համոզված ենք  Euronews-ի մեր գործընկերների պրոֆեսիոնալիզմի hհարցում ու նաև վստահ էինք, որ նրանք չեն կարող տրվել ադրբեջանական կողմի կեղծ ու ստահոդ խաղեին` լռեցնելով ճշմարտության ձայնը:

Հետևապես, համոզված էինք, որ վաղ թե ուշ  Euronews-ի պաշտոնական կայքում վերականգնվելու էր ` Լեռնային Ղարաբաղ. Փոփոխությունների քամին» ռեպորտաժի ցուցադրումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն