Գլխավոր » Լրահոս

Թուրքիան պատրաստվում է մեծ տերություններին ներկայացնել իր նոր արտաքին քաղաքականությունը

Սեպտեմբեր 15, 2009թ. 17:32

Թուրքական «Զաման» թերթը «Էրդողան. Ղարաբաղյան աշխատանք ԱՄՆ-ում» խորագրով հոդվածում տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում անդրադառնալու է Կիպրոսի և Հայաստանի հարցում Անկարայի վարած քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնախնդրին, ապա տեքստում այն չի հիշատակվում, չի բացառվում, որ դա թուրքական կողմի ակնարկն է, որ ՄԱԿ-ի ելույթում չի շրջանցելու նաև այս հարցը:

Միաժամանակ պարբերականը հայտնել է, որ վարչապետը խոսելու է ինչպես  ժողովրդավարության բնագավառում կատարված քայլերի մասին, այնպես էլ ներկայացնելու է Թուրքիայի տարածաշրջանային դերը էներգակիրների տարանցիկության առումով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`