Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Նախագահի ելույթը ցույց տվեց մեր քաղաքական գծի հաստատակամությունը»

Փետրվար 17, 2010թ. 15:32

«Հանրապետության առաջին դեմքի ցանկացած արտահայտություն չի կարող չլինել քաղաքական,- խոսելով Չաթըմ Հաուսում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին` ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը: -Նախագահի ցանկացած ելույթ, ցանկացած տեսակետ դադարում է լինել անձնական, ներքին կամ արտաքին գործածության համար և ունի հենց քաղաքական նշանակություն: Հատկապես եթե արվել է Չաթըմ Հաուսի նման հեղինակավոր ամբիոնից, որն ավտոմատ դրված է միջազգային լուսաբանման տակ»:

Իսկ քաղաքական նշանակությունը, նրա կարծիքով, այն է, որ ելույթով ցույց տրվեց ոչ միայն Հայաստանի քաղաքական գծի հաստատակամությունը, այլև Հայաստանի կողմից ցուցաբերվող նախաձեռնողականության շարունակականությունը:

Արդեն միջազգային հանրությունն էլ ընդունում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին: Եվ այդ ելույթով, քաղաքագետի կարծքիով, Հայաստանը ցույց տվեց, որ ինքը շարունակելու է այդ քաղաքականությունը: Նա դրա հետ է կապում նաև Ադրբեջանի նախագահին հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը հրավիրելու մասին հայտարարությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն