Հայերի կառուցածի հաշվին թուրքն այսօր իրեն լավ է զգում
1915 թվականին Թուրքիայի Մարդին նահանգից Իրաքի Մոսուլ քաղաք ձգվող երկաթգծի շինարարության վրա հազարավոր հայ երիտասարդներ են աշխատել: Երիտթուրքական իշխանությունները ծանր պայմաններում աշխատեցնելով հայ երիտասարդներին, այնուհետև, դաժանաբար սպանում էին նրանց: Նաև այս կերպ ի կատար էր ածվում հայությանն իր բնօրրանում ոչնչացնելու ցեղասպան ծրագիրը:
Եվ ահա այսօր վերաբացվել է Իրաք-Թուրքիա սույն երկաթգիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը: Գործակալության փոխանցմամբ, Իրաքի Մոսուլ քաղաքից Թուրքիայի Մարդին նահանգ մտած ուղևորատար գնացքը դիմավորել են ցնծությամբ:
Մարդինի նահանգի Նուսայբին շրջանի վարչական ղեկավար Յուջել Գեմիջին դիմավորելով իր շրջան մտած գնացքը ասել է.«Երկաթուղային հաղորդակցությունը ավելի կամրապնդի Իրաքի եւ Թուրքիայի միջեւ սոցիալ-տնտեսական կապերը»։
ArmAr.am












