Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետությունն արգելում է անասունների արտահանումը

Փետրվար 17, 2010թ. 16:21

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին եւ շրջանների ղեկավարներին հանձնարարել է դադարեցնել հանրապետության սահմաններից դուրս անասունների իրացման փորձերը:

Անասնաբուծության հարցերով խորհրդակցության ժամանակ վարչապետը նշել է, որ ներկայում Հայաստանում նկատվում է անասունների գլխաքանակի կրճատում եւ մսամթերքի գների աճ, ինչը կարող է վատ հետեւանքներ ունենալ:

Այդ կապակցությամբ նա ընդգծել է կենդանիների իրացման նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը: Վարչապետը խնդիր է դրել խրախուսել խոզաբուծության զարգացումը, ինչը թույլ է տալու փոխհատուցել խոշոր եւ մանր եղջերավոր անասունների հնարավոր կրճատումը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն