Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս

Ադրբեջանի բանակում զինվորից փող են շորթել բուժվելու համար

Փետրվար 17, 2010թ. 20:33

Ադրբեջանցի նախկին զինվոր, Նախիջևանում ծառայած Նուշաբ Մամեդովի մայրը վերջերս մամուլի ասուլիսում հայտարարեց, որ զինվորական հոսպիտալում իր որդուն բուժելու համար իրենից 4000 դոլար են պահանջել: Բուժման ծախսը հոգալու համար նա ստիպված է եղել վաճառել սեփական բնակարանը:

Զինվորական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այս առթիվ ասել է, որ բուժման համար փող վերցնելն Ադրբեջանի բանակում լայնորեն տարածված երևույթ է: Նա բերել է 2009թ. հուլիսին զորակոչված Ագշին Իսմաիլովի օրինակը. նրա բուժման համար ծնողները մեծ գումար են վճարել զինվորական բժիշկներին, բայց բուժումն արդյունք չի տվել և Ագշինն այսօր հաշմանդամ է:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն