ՆԱՏՕ-ն բողոքել է ռուսական բազաների տեղակայման դեմ
Փետրվար 18, 2010թ. 10:32
Ինչպես հայտնի է փետրվարի 16-ին Աբխազիան հայտարարել էր, որ թույլ է տալիս Ռուսաստանին իր տարածքում ռազմակայան կառուցել` ռուսական զորքերի տեղակայման համար: ՆԱՏՕ-ն անմիջապես իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ձեռք բերված համաձայնության շուրջ:
Տեղակացնենք, որ այդ համաձայնագիրը ստորագրվել է 49 տարվա ժամկետով: Այն ստորագրվել է Աբխազիայի նախագահի մոսկովյան այցի ժամանակ; Դաշինքի ներկայացուցիչ Կարմեն Ռոմեյոն հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Աբխազիայի հարցում անփոփոխ է` կառույցի անդամ երկրները շարունակում են պահանջել ռուսական զորքերի դուրսբերումը Աբխազիայից:
ArmAr.am












