Հիլարի Քլինթոնն ազդակներ է ուղարկում միջազգային հանրությանը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում:
Այս մասին նա ասել է BBS-ի թղթակցի հետ զրույցում: Նա կոչ է արել ազդակներ ուղղարկել նաև միջազգային հանրությանը: Քլինթոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պաշտպանում է Իրանի հարցում Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունը:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը հասկանում է, որ Իրանի միջուկային ծրագրերը կարող են ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը:
Ի դեպ, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր հանդես կգա միջուկային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների ծրագերի մասին ելույթով: Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ, Բայդենն այդ ելույթով պետք է հանդես գար դեռ անցած շաբաթ, սակայն վարչակազմի ծրագրերը փոխվել են վատ եղանակի ու առատ տեղումների պատճառով: Միացյալ Նահանգների փոխնախագահը կներկայացնի նաև այն նախաձեռնությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի նվազեցնել միջուկային սպառնալիքները:
ArmAr.am
Թեգեր` ազդակներ, ԱՄՆ, ԱՄՆ պետքարտուղար, Հիլարի Քլինթոն, միջազգային հանրություն Իրան, միջուկային ծրագրեր, Ջոզեֆ Բայդեն, Սաուդյան Արաբիա












