Գլխավոր » Լրահոս, Մշակույթ, Ով է թուրքը

Թուրքերը պետք է խոստովանեն, որպեսզի հոգեկան ցնցումներից ազատվեն

Փետրվար 18, 2010թ. 12:05

Անդրադառնալով «Ծիրանի կորիզ» երգի բառերում թուրքերի կողմից քաղաքական երանգավորումներ գտնելու, այն Հայոց Ցեղասպանությանmain20091127_2 հետ կապելու միտումներին` էթնոհոգեբան Կարինե Նալչաջյանը նշեց, որ այս հոգեվիճակը յուրահատուկ է այն անձանց, ովքեր     հանցագործություն են  կատարել, բայց ինչ-ինչ պատճառներով դրա համար չեն պատժվել, և ոչ միայն չեն պատժվել, այլև ձեռքբերումներ են ունեցել։

Տվյալ դեպքում այս բնորոշումը վերաբերում է թուրքերին, որոնք իրենց կատարած հանցանքի հետևանքով, անշուշտ, շատ լուրջ ձեռքբերումներ ունեն։ «Ճշմարտությունը տվյալ անձին կամ հանցագործությունը իրականացնողին հայտնի է։ Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Այլ խնդիր է, որ իրենք կարող են բացատրություններ գտնել կամ ասել՝ լավ ենք արել, այդպես էր պետք… Բայց իրենք տեղյակ են հանցագործությանը և ենթագիտակցորեն միշտ սպասում են, որ իրենց հանցաքը մի օր կարող է պատժվել, մի օր իրադրությունը կարող է փոխվել և իրենք իրենց արժանի պատիժը ստանան»,- մանրամասնում է Կ. Նալչաջյանը։

Նա ընդգծում է, որ գոյություն ունի հոգեբանական մի հետաքրքիր երևույթ, որը կոչվում է կիսատության սկզբունք։ Դա այն իրավիճակն է, երբ ինչ-ինչ գործեր իրականացնելիս, խնդիրներ լուծելիս մարդու մեջ հոգեբանական լարվածության որոշակի աստիճան է առաջանում։ Եվ երբ այդ խնդիրները լուծվում են, այսինքն՝ հարցերը իրենց տրամաբանական ավարտին են հասնում, լարվածությունն իջնում է։ Բայց եթե մարդը հանցանք է կատարել և այն արժանի պատիժ չի ստացել, եթե այդ հանցանքի մասին իրենից բացի ոչ ոք չգիտի, մարդն անընդհատ սպասում է, որ կատարածի համար մի օր պետք է պատժվի, հոգեկան լարվածությունը, բնականբար մեծանում է։

Այդ լարվածությունն իջնում է միայն այն ժամանակ, երբ հանցագործը պատժվում է, և մարդը հարմարվում է տվյալ նոր իրավիճակին։ «Տվյալ դեպքում թուրքերը շատ լավ գիտեն թե ի՞նչ են արել։ Եվ ինչքան էլ նրանք փորձեն կատարվածը թաքցնել, երիտասարդ սերնդին ուրիշ գույներով ամեն ինչ ներկայացնել, կա պատմական այն հիշողությունը, որը հեռավոր անցյալում չէ, և որը լարվածության մեջ է պահում նրանց։ Եվ…հայի հետ յուրաքանչյուր շփում, Հայաստանից, հայ մարդուց եկող ցանկացած տեղեկատվություն նրանց համար ներքին վտանգ է պարունակում։ Եթե մարդը նպատակադրված է, որպեսզի դիմացինի արարքներում միտումնավոր, նպատակաուղղված բաներ գտնի՝ ինքն անպայման կգտնի։ Անկախ նրանից, թե ի՞նչ բառեր կան այդ երգում, եթե թուրքերն այնտեղ նունիսկ հայրենասիրական ինչ-որ տարրեր նկատած լինեն, դա նրանց կարող է նորից հոգեկան խռովքի մեջ գցել և ստիպել նորից բողոքի ձայն բարձրացնել, ինչի ականատեսն ենք  լինում մենք հիմա»,- մեկնաբանում է հոգեբանը։

Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ հանցագործը պատժված չէ։ Եթե հանցագործը պատժվում է, երբ արդարության սկզբունքն իրականացվում է, եթե անգամ դա բերում է պատիժ կրելուն՝ հոգեբանական լարվածությունները թուլանում են։ «Ճշմարտությունը թերապևտիկ է, ճշմարտությունն ապաքինում է։  ճշմարտության վերականգնումը ոչ պակաս քան մեզ՝ թուրքերին է պետք։ Դահիճը պետք է իմանա, որ ինքը դահիճ է։ Պետք է իրերն իրենց անուններով կոչվեն։ Դրանից հետո  արդեն ինքնադիտումը պետք է ճիշտ արդյունքներ ցույց տա։ Այսպես թե այնպես՝ քանի դեռ դահիճը պատժված չէ, այդ վիճակը նրա մեջ նյարդային ռեակցիաների տեղիք է տալիս։ Եթե իրենք, իրենց պետությունը, իրենց լիդերները բարոյական քաջություն ունենան, հասնեն այն մակարդակին, որ ասեն` այո, եղել է, արել ենք և ինչ որ ձևով հնարավոր լինի այդ էջը շրջել, այս դեպքում միայն նրանք նյարդային սպասումների այդ վիճակներից դուրս կգան»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն