Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ՀՅԴ-ն պատրաստվում է նախնական քննարկումների

Փետրվար 18, 2010թ. 12:55

ՀՅԴ-ն պատրաստվում է փետրվարի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախնական քննարկում անցկացնել հայ-թուրքական արձանագրությունների թեմայով: Ինչպես  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, իրենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու են, որպեսզի նա օրակարգում չընդգրկի այդ հարցը, նախքան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը: Դա, ըստ Ա. Ռուստամյանի, թույլ կտա բաց քննարկումներից հետո միայն քննարկման առարկա դարձնել այդ արձանագրությունները, ինչը նաեւ որոշակի իմաստով կխոչընդոտի արձանագրությունների այս տեսքով վավերացմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն