Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ԱԺ-ն կայուն կապեր է պահպանում նաև հետխորհրդային տարածքի նորանկախ պետությունների հետ

Փետրվար 18, 2010թ. 13:43

«Ազգային ժողովի գործունեության ուղղություններից է միջխորհրդարանական կապերի ոլորտը։ Այս առումով շահեկանորեն առանձնանում է մեր համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ՝ ԱրցախՀայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի միջոցով», -ասել է Արցախի Հանրապետության ԱԺ խոսնակ պրն Աշոտ Ղուլյանը:

2009թ. գումարվել են հանձնաժողովի երկու  նիստեր. փետրվարի 19-ին՝ Ստեփանակերտում և դեկտեմբերի 15-ին՝ Երևանում, ընդ որում՝ երկուստեք գործադիր իշխանությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։ Բացի այդ, ապրիլի 16-ին՝ նույն այդ շրջանակներում կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի և ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական հարցերի և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

Պրն Ղուլյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը համագործակցության կայուն կապեր է պահպանում նաև հետխորհրդային տարածքի մյուս նորանկախ պետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների խորհրդարանների հետ։ «Աշխատանքներ են տարվում համագործակցության կապերի շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ՝ այդ նպատակով հաստատելով ու հետևողականորեն խորացնելով շփումներն արտասահմանյան տարբեր երկրների  խորհրդարանների և խորհրդարանական կառույցների՝ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբակցությունների, բարեկամության խմբերի, առանձին պատգամավորների հետ, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ուժերի, վերլուծական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների հետ։  Մասնավորապես,  վերջին չորսուկես տարում փոխադարձ այցերի  ու տարբեր ձևաչափերով կազմակերպված պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների միջոցով նման կապեր են ստեղծվել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի,  Լյուքսեմբուրգի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, այլ երկրների ու միջազգային կառույցների հետ»։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն