Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ԱԺ ծախսերը 2009-ին կազմել են 207 663,5 հազ. դրամ

Փետրվար 18, 2010թ. 14:07

Անցած տարվա կտրվածքով,  ԼՂՀ Ազգային ժողովի եւ աշխատակազմի պահպանման ծախսերը 2009թ. նախահաշվով կազմել են 207 663,5 հազ. դրամ: Արտասահմանյան պաշտոնական գործուղումների կենտրոնացված հոդվածով նախորդ տարում Ազգային ժողովին հատկացվել է 19 310.966 դրամ: Ընդհանուր նախահաշվի գումարը կազմել է 226 974,5 հազ. դրամ, դրամարկղային կատարումը` 215 005,2 հազ. դրամ:

Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման բյուջեն կատարվել է 94,7%-ով: Հատկացված ֆինանսական միջոցների տնտեսումը կազմել է 11 969,3 հազ. դրամ, որն ամբողջությամբ վերադարձվել է պետական բյուջե:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ  2008թ. ԼՂՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության, իսկ  2009թ.` ԼՂՀ վերահսկիչ պալատի կողմից ստուգվել են Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական գործունեությունը` 2007-2008թթ-ի կտրվածքով եւ երկու դեպքում էլ ֆինանսական հաշվառման, շրջանառության, ծախսերի հիմնավորվածության դրվածքը արժանացել է բարձր գնահատականի:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն