Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

«Ադրբեջանն, անկասկած, մշակել է Լեռնային Ղարաբաղը զավթելու ռազմական պլան»

Փետրվար 18, 2010թ. 16:10

6378AA3D-752C-4145-9511-6CF02DFC4889_w527_sԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հարցը լուծել «ուժային ճանապարհով»: Հաճախակի դարձած այդ հայտարարություններն, ի վերջո, ռուս վերլուծաբաններին մղել են ուսումնասիրելու, թե իրականում ի՞նչ կարող է անել Ադրբեջանը:

«vpk-news.ru»-ն հրապարակել է Կոնստանտին Չուպրինի «Պատերազմ հանուն Ղարաբաղի. մարտական գործողությունների վարկածային սցենարի վերլուծություն» հոդվածը, որտեղ նշվում են Ադրբեջանի հարձակման հավանական ուղղությունները, զինատեսակներն ու մարտավարությունը, ինչպես նաև հայկական ուժերի հակահարձակման ուղղություններն ու բնագծերը:

Ուշագրավ է, նախ` հեղինակի նկատելի հեգնանքը ադրբեջանցի և թուրք ստրատեգների հասցեին: Արձանագրելով, որ Ադրբեջանն, անկասկած, մշակել է Լեռնային Ղարաբաղը զավթելու ռազմական պլան, Չուպրինը գրում է. «Կարևոր չէ, թե ինչպես է կոչվում այդ սցենարը` «Շիմշեկ» («Կայծակ»), «Ասլան» («Առյուծ») կամ, միգուցե, «Բաբեկ»: Կարևորն այն է, որ այդպիսի պլան կա: Չի բացառվում, որ դրա մշակման համար իրենց օպերատիվ-ռազմավարական տաղանդն են գործադրել նաև թուրք ռազմական խորհրդատուները»:

Երկրորդ` հեղինակը նշում է, որ Ադրբեջանի օդային և հրթիռահրետանային զանգվածային հարվածին հայկական կողմի պատասխանը կլինի հուժկու և համարժեք, ինչի հետևանքով Ադրբեջանի քաղաքներում, ներառյալ` Բաքվում, կառաջանա զանգվածային խուճապ և կապակայունանա հասարակական-քաղաքական իրավիճակը:

Երրորդ` մարտական գործողությունների տևողությունն ու կողմերի «ճակատագիրը», ըստ հեղինակի, կախված են երրորդ երկրների` դրանց մասնակցելուց կամ չմասնակցելուց: «Վերջինը շատ քիչ է հավանական»,– գրում է Կուպրինը` նշելով, որ պատերազմը կհանգեցնի միջազգային լրջագույն ճգնաժամի, որի մեջ անխուսափելիորեն կներքաշվի Ռուսաստանը: Հեղինակի կարծիքով, այդ ճգնաժամը կսրի իրավիճակը նաև վրաց-հարավօսական և վրաց-աբխազական սահմաններում:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն