Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Էրդողանը չի ասել «ոչ», բայց նաեւ չի ասել «այո»

Փետրվար 18, 2010թ. 16:37

Թուրքիայի առաջնորդը մերժել է ՆԱՏՕ հրթիռային պաշտպանության համակարգերն  իր երկրի տարածքում տեղակայելու ԱՄՆ խնդրանքը:

Նշենք, որ այդ համակարգը պետք է արգելափակեր Իրանի հավանական հարձակումը Եվրոպայի վրա: Ըստ թուրքական աղբյուրների` Թուրքիայի վարչապետ  Էրդողանը բացառել է հեռանկարը, որ Անկարան կհամաձայնվի իրանական հարձակումը կանխելու համար երկրի տարածքում տեղակայել պաշտպանական համակարգեր:

Ի դեպ, Էրդողանը նման առաջարկ ստացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ 2009թ. դեկտեմբերին ունեցած հանդիպման ժամանակ: «Էրդողանը չի ասել «ոչ», բայց նաեւ չի ասել «այո», և դա շատ է հիասթափեցրել ամերիկացիներին»,- նշում են թուրքական աղբյուրները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն