Գլխավոր » Լրահոս

Համահայկական դասագրքեր Հայաստանի և Սսփյուռքի դպրոցների համար

Փետրվար 18, 2010թ. 17:17

ՀՀ Սփյուռքի նախարարությունը մտադիր է համահայկական դասագրքեր ստեղծել Հայաստանի և Սփյուռքի դպրոցների համար, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Ըստ նրա՝ այդ հարցը կքննարկվի գիտամեթոդական համաժողովի ընթացքում՝ ծրագրված մայիսի 29-31-ին։

«Մասնավորապես, մեզ անհանգստացնում է արևմտահայերենի վիճակը, որը աստիճանաբար անհետանում է»,- ասաց նախարաը։

Նա նշեց, որ աշխարհի տարբեր անկյունների հայկական դպրոցներում գործածվում են կասկածելի որակի տարբեր դասագրքեր։

«Մենք մտադիր ենք ստեղծել դասագրքեր, որոնք կստանան հայկական պետության երաշխիքը և կներդրվեն ամբողջ աշխարհի հայկական դպրոցներում՚,- հավելեց Հակոբյանը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ևս մեկ համաժողով է ծրագրված Երևանում ապրիլի 25-26-ին, որը նվիրված կլինի խառն ընտանիքներում հայկական ինքնության պահպանմանը։

«Խառն ամուսնությունները ավելի ու ավելի տարածված երևույթ են դառնում Սփյուռքում և չի կարելի դրա վրա աչք փակել։ Ընդհակառակը, պետք է ուղի որոնել, որպեսզի նման ընտանիքների ապագա երեխաները հայկական ինքնության, արժեքների ու լեզվի կրողները լինեն»,- ընդգծեց նա։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն