Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Լևոն Անանյան. «Հայաստանի բնակչության ավելի քանն 70%-ը գիրք չի կարդում»

Փետրվար 18, 2010թ. 16:50

picresizeՀայաստանի բնակչության ավելի քան 70%-ը գիրք չի կարդում, իսկ վերջին 10-15 տարվա ընթացքում հանրապետությունում տպագրվող գրքերի, թերթերի ու ամսագրերի տպաքանակը նվազել է մի քանի անգամ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

«Կարելի է ասել, որ Հայաստանում հիմա գրքի ճգնաժամ է: Եվ դա դառնում է ռազմավարական խնդիր, քանի որ կիսագրագետ սերունդը չի կարող վաղը պետություն ղեկավարել»,- ասաց Անանյանը:

Նրա խոսքով, պետք է հասարակության մեջ գրքի դերը բարձրացնելու ազգային ռազմավարություն մշակել:

«Այս խնդրի լուծումը պետք է լինի յուրաքանչյուրի գործը, բոլոր պետական կառույցների, կրթական ու գիտական ինստիտուտների գործը»,- ասաց միության ղեկավարը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն