Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքական մարտական ինքնաթիռները հատել են Հարավային Քուրդիստանի օդային տարածքը

Փետրվար 18, 2010թ. 18:23

Թուրքական բանակի 5 մարտական ինքնաթիռ այսօր Դիարբեքիրից  օդ են բարձրացել և, անցնելով Ջուդի ու Գաբար լեռների վրայով, հատել Հարավային Քուրդիստանի օդային տարածքը:

Այս մասին հայտնում է թուրքական «Ֆրաթ» (Fırat) լրատվական գործակալությունը: Իրաքյան Քուրդիստանի օդային տարածքը հատած այդ մարտական ինքնաթիռները պատկանել են Դիարբեքիրում տեղակայված տակտիկական նշանակության N8  հրթիռային ինքնաթիռների ռազմաբազային: Նշվում է, որ ինքնաթիռներն օդ են բարձրացել` ռումբերով բեռնված: Թռիչքն արձանագրվել է Թուրքիայի ժամանակով 13:00-ին:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` առայժմ հայտնի չէ քրդական բնակավայրեր հրթիռակոծվել են, թե ոչ:

Հիշեցնենք, որ նախօրեին լայնածավալ ռազմական հետախուզական օպերացիա էր իրականացվել Թուրքիայի` գլխավորապես քրդերով բնակեցված Թունջելի բնակավայրում: Թուրքական աղբյուրների տեղեկացմամբ` սպասվում է, որ մարտ ամսից սկսած ավելի լայնամասշտաբ ու հաճախադեպ են դառնալու թուրքական զինուժի ռազմական գործողությունները քուրդ գրոհայինների դեմ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն