Արցախի հաշվին Ադրբեջանը փորձում է հնագույն ազգերի թվին դասվել
Ադրբեջանի համար սևեռուն նպատակ է դարձել՝ աշխարհին ներկայանալ որպես հին ավանդույթներ ունեցող երկիր։ Գերնպատակին հասնելու միակ ճանապարհը սրանց համար, անշուշտ, Արցախն ամեն գնով իրենց «ձեռքում» պահելն է, որպեսզի Արցախի անվան տակ իրենց վերագրեն Արցախի ունեցածը, այսինքն` իրենց չունեցածը։
Բանը հասել է նրան, որ սրանք հիմա էլ սկսել են խոսել գորգագործության հնագույն այն ավանդույթների մասին, որ, իբր, ունեցել են դեռևս միջնադարում։ Իհարկե, միջնադարյան գորգագործության ակունքներում արցախյան գորգերն են, որոնք, բնականաբար, ոչ մի կապ չունեն այդ շրջանում չեղած մի բանի, այսինքն՝ Ադրբեջանի հետ։
Սրանք գրում են, որ գորգագործությունն Արցախում գոյություն է ունեցել դեռևս հնագույն ժամանակներում, որ արցախյան գորգերը դեռևս միջնադարում աչքի են ընկել զարդանախշերի բազմազանությամբ ու գույների առատությամբ, որ 14-րդ դարում արցախյան գորգերը, ի թիվս ադրբեջանական մյուս գորգերի, մեծ համբավ են ունեցել եվրոպական շուկաներում։
Այն, որ արցախյան գորգերը մեծ համբավ ունեին աշխարհով մեկ, և որ արցախյան գորգագործությունը հնագույն պատմություն ունի, դրանում ոչ մի կասկած չկա։ Բայց 14-րդ դարում ի՞նչ կապ կարող էր այն ունենալ Ադրբեջանի ու ադրբեջանական գորգագործության հետ. այդ երկուսի միջև կապի մասին խոսելիս անգամ եփած հնդուհավն ի վիճակի կլինի քահ–քահ ծիծաղել…
Ուստի, հատուկ ադրբեջանցի ընթերցասեր հասարակայնության համար փորձենք կազմակերպել «լիկբեզի» կարճ մի դասընթաց և ներկայացնել ոչ հեռու անցյալում տեղի ունեցած պատմական մի քանի ճշմարտություններ։
Պարզաբանում 1. Արցախը բնիկ հայկական տարածք է, որը Խորհրդային իշխանության տարիներին է բռնակցվել է Ադրբեջանին։ Այդ մասին բազմաթիվ փաստաթղթեր կան, և պետք չէ այս խնդրում ջայլամի դիրք ընդունել։
Պարզաբանում 2. Մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել։1918թ., երբ լուծարվեց Անդրկովկասյան միացյալ պետությունը, առաջացան երեք հանրապետություններ։ Եվ առաջին անգամ Անդրկովկասում՝ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների մի մասի վրա,ստեղծվեց պե-տություն, որը կոչվեց Ադրբեջան։ Իսկ մինչ այդ այդ տարածքներում ապրել են թաթարական ցեղախմբեր։
Այստեղից հետևություն՝ 14-րդ դարում Ադրբեջանը գորգագործությունից այնքան հեռու էր, ինքան խոզը՝ «տուռնիկից»։ Արցախն էլ չեղած պետության կազմում լինել չէր կարող։
Գոհար Փիլթոյան












