Գլխավոր » Լրահոս

Թեղուտ. Զավակների հացը

Փետրվար 18, 2010թ. 19:05

«Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունը փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին Փոքր թատրոնի  (Աբովյան 11, Աբովյան-Թումանյան խաչմերուկ) դահլիճում կանցկացնի ԹԵՂՈՒՏ. ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՑԸ ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմը ցուցադրվել է նաև «Արևորդի» բնապահպանական փառատոնի շրջանակներում և մրցանակի է արժանացել: Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն է Տիգրան Պասկևիչյանը: Այն ստեղծվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, «Էկոդար» հկ-ի պատվերով:

Ֆիլմը ներկայացնում է մի խումբ բնապահպանների և հանքարդյունահանող ընկերության ու կառավարության միջև Թեղուտի անտառների համար մղվող անհավասար պայքարը: Ներկայացվում են երկու կողմերի

կարծիքները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն