Այսօր արձանագրությունները կքննարկվեն ԱԺ հանձնաժողովում
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը իր նիստում իրականացնելու է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների նախնական քննարկում: Երեկայս մասին լրագրողներին տեղեկացրել էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նա նաև ասել է, որ հանձնաժողովն առաջարկում է մշակել հատուկ ընթացակարգ` նախնական քննարկման համար, բացի այդ` դիմելու է ԱԺ նախագահին, որպեսզի այս հարցի քննարկումն ԱԺ-ում ընթանա միայն հանձնաժողովի եզրակացությունն ունենալուց հետո: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի քննարկումները լինեն հնարավորինս բաց և ամբողջական»,- հայտարարեց Ա. Ռուստամյանն ասել է, որ արձանագրություններն ԱԺ են ուղարկվել ընդհանուր փաթեթով, որում առկա է ՀՀ արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության եզրակացությունները, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Սակայն փաթեթից բացակայում է ՀՀ արտգործնախարարի տեղեկանքը: Մինչդեռ նախարարի տեղեկանքը շատ կարևոր է, քանի որ տալու է երկու հարցերի պատասխան` փաստաթղթի նպատակահարմարության ու ընթացակարգերի վերաբերյալ:
ArmAr.am












