Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքը գործիչը որոշել էր Հայաստանում անկեղծանալ

Փետրվար 19, 2010թ. 10:30

«Եթե ես լինեի Թուրքիայի ղեկավարը, ես իմ ժողովրդին կասեի, որ սահմանի բացումն ու հայերի հետ բարեկամություն անելը՝ մեր բարոյական պարտքն է»,- ասել է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Տոկերը:

Վերջինս այժմ գտնվում է Հայաստանում` Վանաձորում և

մասնակցում հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման շուրջ ընթացող քննարկումներին:

Ըստ Ջեմ Տոկերի, պետք է աշխատել եւ հասնել նրան, որ Թուրքիայի հասարակ քաղաքացին գիտակցի, որ  լավ հարեւան ունենալով՝ կարելի է շատ հարցեր լուծել: Նա չի թաքցրել, որ Ադրբեջանը այս հարցում խանգարում է Թուրքիային, նաև տնտեսական ճնշումներ գործադրում, օրինակ`  գազի գին է բարձրացնում:

Ի դեպ,  Ջեմ Տոկերը նույնիսկ անկեղծացել է, որ թուրքական իշխանությունների կողմից վարվող քաղաքականության պատճառով իր հասակակիցները Հայաստանի մասին ոչինչ չգիտեն, այդ թվում և անտեղյակ են Հայոց Ցեղասպանության փաստից:

«Չիմացությունն էլ է ազդում ժողովրդի կողմնորոշման վրա», ասել է նա ու հավելել, թե վաղ թե ուշ երկու ժողովուրդները հաշտվելու են, ուղղակի Թուրքիան այս պահին ավելի մեծ խնդիրներ ունի լուծելու՝ Եվրամիության անդամակցում, քրդական եւ Կիպրոսի հարցեր, եւ չի կենտրոնանում զուտ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցի վրա: «Սուտ կլինի, եթե ասեմ՝ 3 թուրք իրար հանդիպելիս քննարկում են հայկական սահմանի բացման հարցը, նրանց ավելի շատ հետաքրքրում են իմ նշած երեք հարցերը: Իսկ եթե հայ-թուրքական հարաբերությունները քննարկում են, ապա ոչ այն մասով, թե ով ինչ կշահի, այլ ով ինչ կկորցնի»,-ասել է նա:

Թուրք գործիչը որոշել էր էլ ավելի անկեղծանալ. «Թուրքական մամուլում վերջին շրջանում Հայաստանի մասին վատ հոդվածները եղբայրական Ադրբեջանի պատվերով են՝ մի կլորիկ   գումարի դիմաց»: Ապա հայտարարեց՝ «Թուրքերը հայերին բարոյական պարտք ունեն տալու»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն