ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանին
Սեպտեմբեր 16, 2009թ. 12:55
ՀՀ ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ այսօր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովոլենկոյին: Երկու կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի և ՌԴ-ի միջև հաստատված փոխվստահությունը և սերտ համագործակցությունը լավ հիմքեր են ստեղծում դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության ամրապնդման համար:
Կողմերը զրուցել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:
armarlur.com












