Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թել Ավիվի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել
Թուրքիայի և Իսրայելի միջև վերջին շրջանում դրսևորված լարվածությունն իր ճգնաժամային խորությամբ աննախադեպ էր երկու երկրների փոխհարաբերությունների պատմությունում: Այս հանգամանքն ընդգծելով` թուրքական «Sabah» թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկու երկրների արտգործնախարարությունների միջև անցած երեքշաբթի օրն առաջին անգամ խորհրդակցություններ են տեղի ունեցել Կովկասյան և ռուսական թեմաներով:
Աղբյուրի հաղորդմամբ` Իսրայելի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով խորհրդականի օգնական, Թուրքիայում Իսրայելի նախկին դեսպան Փինհաս Ավիվին, անդրադառնալով այդ խորհրդակցություններին, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության խնդրով, ասել է.
«Մեր պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Դա մի հարց է, որը պետք է լուծվի միայն Հայաստանի և Թուրքիայի միջև»:
ArmAr.am
Թեգեր` դեսպան Փինհաս Ավիվի, դիրքորոշում, Թել Ավիվ, Թուրքիա, Իսրայել, Լարվածություն, Հայաստան, Հայոց Ցեղասպանություն, ճգնաժամ












