Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումը սովորական երևույթ է

Փետրվար 19, 2010թ. 12:59

50cefdccec00f9586ed0675dc8444ad8ԵԽԽՎ նորընտիր թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն Շվեյցարիայում մասնակցել է «,Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի ապագան,, խորհրդաժողովին և նշել, որ տարեցտարի ավելանում է եվրադատարան դիմողների թիվը, որի մեջ մեծ տեղ են գրավում Ռուսաստանը եւ Թուրքիան: «,Եթե դիմումները իրար կողքի շարեն` այն կձգվի 4 կիլոմետր: Միայն Ռուսաստանին եւ Թուրքիային բաժին է ընկնում դիմումների 40 տոկոսը: Այս թվերը խիստ անհագստացնող են, եւ այդ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն արդարադատության ոլորտում,,-նշել է Մևլութ Չավուշօղլուն: Այսինքն, Չավուշօղլուն ակամա խոստովանել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումը սովորական երևույթ է, և կիլոմետրանոց բողոքները վկայում են այդ երկրի արդարադատության ընդամենը մետրանոց առաջընթացի մասին: Տարօրինակն այն է, որ Չավուշօղլուն, որ ապրում էր Թուրքիայում, նոր է իմացել այդ մասին` ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն