Հայաստանը կստանա՞ ստորագրված միջազգային համաձայնագիրը հետ կանչելու հնարավորություն
Փետրվար 19, 2010թ. 12:50
Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քառօրյայի օրակարգ ընդգրկվող հարց։ Դա նշանակում է, որ երկուշաբթի սկսվող խորհրդարանական քառօրյայում պատգամավորները կքննարկեն կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։
Այս օրինագծի քննարկումը նման հրատապությամբ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլով։ Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է օրենքը փոփոխել այնպես, որպեսզի Հայաստանն ունենա ստորագրված միջազգային համաձայնագիրը հետ կանչելու հնարավորություն։
ArmAr.am












