Գլխավոր » Տնտեսություն

Իրանի դեսպանի պատասխանը խիստ անորոշ էր

Փետրվար 19, 2010թ. 14:23

16128811246862067«Ղարաբաղի հակամարտությունը երկար պատմություն ունի։ Եվ Իրանը հակամարտության սկզբից լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի հրադադար լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը։

«Թեհրանը մշտապես կողմ է եղել և ջանացել, որպեսզի խնդիրը կարգավորվի կողմերի միջև երկխոսության միջոցով, միաժամանակ՝ ողջունելով միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը»,– ասաց դեսպանը։

Ի պատասխան լրագրողի հարցին` Արցախի ազատագրված տարածքներում խաղաղարար ուժերի տեղակայման վերաբերյալ, Սաղայանը նշել է. «Հաշվի առնելով, որ Իրանը միակ պետությունն է, որը Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահմաններ, մենք մեր տեսակետն ու դիտարկումներն անպայման ունեցել ենք և ունենք խաղաղարար ուժերի տեղակայման հարցում»:

ArmAr.am


Թեգեր` , , , , , ,

Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն