Գլխավոր » Լրահոս

Սփյուռքում հայերենի պահպանության ևս մեկ հնարավորություն

Փետրվար 19, 2010թ. 15:15

KAR_9533-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ինտերնետային բազմալեզու օնլայն  թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին, որը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

Ծրագիրն ապահովում է արեւելահայերենից արեւմտահայերեն, արեւմտահայերենից արեւելահայերեն, երկու հայերեններից անգլերեն եւ հակառակ ուղղությամբ թարգմանություններ:

Նախագահ Սարգսյանը  գոհունակություն է հայտնել նման ծրագիր նախաձեռնելու կապակցությամբ եւ նշել, որ այդպիսով նաեւ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում սփյուռքում հայերենի պահպանության եւ տարածման համար:

Խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը Հանրապետության Նախագահին է ներկայացրել ծրագիրը, դրա ընդլայնման, կատարելագործման եւ կիրառման հեռանկարները: Նա տեղեկացրել է, որ նոր մեկնարկած ծրագրի կայքից  արդեն իսկ օրական մոտ 1300 այցելու է օգտվում, որոնց զգալի մասը սփյուռքից է:

Խոսվել է ծրագրի աշխատանքային խմբում Հայաստանից եւ սփյուռքից բարձրակարգ լեզվաբաններ ընդգրկելուն, ծրագրի հետագա կատարելագործման համար գիտաժողով կազմակերպելուն վերաբերող հարցերի մասին:

Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել աշխատանքային խմբի անդամներին եւ ասել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել  նրանց գործունեությանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն