Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը որոշեց ստեղծել աշխատանքային խումբ

Փետրվար 19, 2010թ. 15:35

AJ.docԱյսօր ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը լսեց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցը քննարկելու ընթացակարգը:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն առաջարկեց դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի առանց հանձնաժողովում հարցը քննարկելու այն չմտնի օրակարագ:

Կանոնակարգ-օրենքով ԱԺ նախագահը ցանկացած պահի կարող է քննարկման ներկայացնել այն հարցը, որի համար պարտադիր չէ հանձնաժողովի եզրակացությունը:

Հանձնաժողովը կողմ քվեարկեց Ռուստամյանի առաջարկին:

Ստեղծել 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը կմշակի հանձնաժողովում հարցի քննարկման ընթացակարգը: Այս հանձնաժողովը առաջիկայում կորոշի` ինչ ձևաչափով քննարկել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները:

Այսօր երեկոյան Ազգային ժողովի նախագահի ղեկավարությամբ կայանալիք աշխատանքային խորհրդակցության ժամանակ արդեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկելու է Ազգային ժողովում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քննարկում չկազմակերպել մինչև հանձնաժողովը եզրակացություն չներկայացնի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն